Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Անդրանիկ Թևանյան. Ոչինչ և ոչնչություն

Անդրանիկ Թևանյան. Ոչինչ և ոչնչություն
20.04.2022 | 08:22

«Մեր զինվորները զոհաբերվել են հանուն ոչնչի»։
Աննա Հակոբյան
2019թ.
* * *
«Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»։
Նիկոլ Փաշինյան
2022թ.
* * *


Ամուսինն առաջ անցավ կնոջից։ Եթե կինն ասում էր հանուն ոչնչի են զոհվել, ինչից ենթադրվում էր, որ քարոզում է հանձնում՝ առանց զոհերի, ապա ամուսինն ասաց, որ գիտակցաբար է տվել զոհերը՝ շատ լավ իմանալով, որ հանուն ոչնչի է։
Մեր զինվորներն, ըստ ամուսնու, զոհվել են, որպեսզի չասեն՝ «Նիկոլ դավաճան»։ Որպեսզի ինքն ասի, որ ոչ թե զիջել է, այլ կռվել է, բայց հիմա ուզում է ամբողջ Արցախը տա, որովհետև դա իր «խաչն» է։


Աշխարհի բոլոր փարիսեցիները և սրիկաները նեղն ընկնելիս ձեռքը գցում են Ավետարանին ու տալիս Հիսուսի անունը ՝ «համեստաբար» իրենք իրենց ներկայացնելով որպես Հիսուս։

Դիտվել է՝ 11480

Մեկնաբանություններ